Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀՅԴ-ում «հեղափոխական» վիճակ է

ՀՅԴ-ում «հեղափոխական» վիճակ է
01.12.2014 | 13:16

Երբ ՀՅԴ-ն փոխում է իր քաղաքական կուրսը, հարում է օրվա իշխանությանը կամ ընդդիմությանը, մամուլում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ շարքերում հասունանում է դժգոհություն: Հիմա էլ նման տեղեկություններ կան, մանավանդ որ առջևում Ընդհանուր ժողովն է ու նույնիսկ կարելի է ղեկավարության փոփոխություն ակնկալել:

Դաշնակցականները Հայաստանում ապրող մարդիկ են, իրենց մեծամասնության մեջ, համոզված եմ, որ ազնիվ ու հայրենասեր, ու բնական է, որ իշխանություն-ՀՅԴ մերձեցման մասին խոսակցությունները չեն կարող չազդել նրանց տրամադրությունների վրա: Դաշնակցական էլիտան չի հայտարարել, որ սատարում է իշխանությանը կամ մտադիր է նոր կոալիցիա ձևավորելու իշխանության հետ, սակայն սահմանադրական փոփոխություններին սատարելու մասին նրա հայտարարությունը հենց այդպես է մատուցվում մամուլի ու հատկապես եռյակի գործիչների կողմից: Եթե նույնիսկ դաշնակցությունն անկեղծ է իր մղումների մեջ, ակնհայտորեն տանուլ է տվել քարոզչական հարթության մեջ, ու հիմա պատկերացնում եմ, թե շարքային կամ միջին օղակի դաշնակցականն իր աշխատավայրում ինչեր է լսում մեծավ մասամբ ընդդիմադիր իր գործընկերներից: Այդ տրամադրությունները դաշնակցականը տեղափոխում է Գերագույն մարմին կամ Բյուրո:
Մյուս կողմից, գաղափարական դաշնակցականները նեղվում էին այն հանգամանքից, որ իրենց ղեկավարները մի հարթակում են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ում կառավարման տարիներին կուսակցությունն արգելված էր, ՀՅԴ ղեկավարները՝ բանտերում: ՈՒ այդ ժամանակ էլ կարող էր ներսում օբյեկտիվ դժգոհություն առաջանալ, որովհետև ՀՅԴ-ն կերպով պահպանողական կառույց է ու դժվար է ազդվում ժամանակի հովերից:
Մեկ ուրիշ հանգամանք էլ կա. մամուլը տասնյակ անգամ Հրանտ Մարգարյանի համար կանխատեսել է հեռացում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից, սակայն նա շարունակում է անփոփոխ ղեկավարել կուսակցությունը ու, անկեղծ ասած, ես ենթադրում եմ, որ առաջիկա Ընդհանուր ժողովում, այս առումով, ոչինչ չի փոխվելու, որովհետև Հրանտը խարիզմատիկ գործիչ է ու այնքան էլ հեշտ չէ նրան փոխարինող գտնելը:
ՀՅԴ-ի գլոբալ պրոբլեմը, սակայն, այն է, որ այս կուսակցությունն ամբողջովին հայաստանյան չի դառնում՝ իր մտածելակերպով ու առաջնահերթություններով: Դաշնակցական էլիտայի համար Հայաստանը նույնպես գաղթօջախ է, թեկուզ՝ ամենակարևորն ու կենսականը: Այս իրավիճակում՝ ՀՅԴ-ի ավտոնոմ ռեսուրսը սահմանափակ է լինելու և հայաստանյան իրականության մեջ նրա ցանկացած քայլ նույնացվելու է իշխանությանը կամ ընդդիմությանը սատարելու հետ: Երրորդ հանրապետությունում ՀՅԴ-ն դեռևս հանդես չի եկել իր ինքնուրույն քաղաքական այցեքարտով: Սա իրականություն է՝ անկախ ավանդական կուսակցության տարիքից ու կենսափորձից:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ